ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

"Յոյս ունիմ, որ գիտութեան ֆինանսաւորման կտրուկ աւելացումէն հրաժարուիլը անբացատրելի թիւրիմացութիւն է" - Աստղիկ ՇԱՀԽԱԹՈՒՆԻ

03.04.2013 Մեկնաբանություններ:0 Գնահատականը:4,6/5
Երիտասարդ գիտնականի ամպիոն


2011-ին գիտնականների մի մեծ խումբ համախմբուեց ու «Պահանջեց գիտութեան ֆինանսաւորման աւելացում», http://www.facebook.com/science.and.finance: Ամրան վերջին օրերուն տեղի ունեցաւ նրանց՝ ծաղկաձորեան յայտնի հաւաքը, որտեղ նրանք կարողացան բերման ենթարկելնախագահին, որը պատահմամբ եկել էր Ծաղկաձոր՝ տեսնելու, թե ինչպէս են ընթանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շէնքի վերանորոգման աշխատանքները:Երիտասարդները մի կերպ կարողացան համոզել  նախագահին, որ երիտասարդ գիտնականն ինքը՝ շատ աւելի կարևոր է, քան երիտասարդական շէնքը: Նրանք պարտադրեցին  լսել իրենց ու կորզեցին 100 միլիոն դրամ յատկացնելու խոստում՝ երիտասարդ գիտնականներին աջակցութեան համար:

Այսպիսով, 100 միլիոնը ձեռք բերուեց պահանջելու, բերման ենթարկելու, համոզելու, պարտադրելու և կորզելու արդիւնքում, ինչն, աւա՜ղ, ամենեւին ուրախացնող չի: Հարց է ծագում՝ արդեօ՞ք շարունակական կը լինի մի գործ-ծրագիր, որը ձեռք է բերուել վերը նշուած ճանապարհով և ոչ թէ գիտակցման, հոգածութեան, հասկացման, սրտացաւութեան ու համոզմունքի արդիւնքում: Ինչեւէ, երիտասարդներին 100 մլն-անոց խոստում տրուեց:

2012-ին տրուեց մեկնարկ «Երիտասարդ Գիտնականների Աջակցութեան Ծրագիրը»:

2013-ը ժամն է՝ հարցնելու եւ պարզելու, թե ի՞նչ արդիւնաւետութեամբ է ծախսուել գումարն ու կարեւորը՝ արդեօք կայ՞ յոյս, որ ծրագիրը կը լինի շարունակական: Իմ խնդրանքով այս հարցերի մասին իր կարծիքը յայտնեց քիմիական գիտութիւնների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառոյցի ուսումնասիրման կեդրոնի՝ Միջուկային մակնիսական ռեզոնանսային սպեկտրասկոպիայի լապորատորիայի գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին:

-Աստղիկ, որպէս Նախագահի յատկացրած 100 միլիոն գումարով իրականացուող «Երիտասարդ Գիտնականների Աջակցութեան Ծրագրի» ղեկավար մարմնի անդամ, կարո՞ղ էք թուարկել ծրագրի իրականացման հիմնական արդիւնքները, ինչպիսի՞ ձեռքբերումներ կան։ Իսկ կա՞ն թուլութիւններ, բացթողումներ, ձախողումներ, ինչպիսի՞ն են ծրագրի գործունէութեան լաւացման ու յետագայ զարգացման ուղիները:

- Ինչ վերաբերւում է շահառուներին, ապա կարծում եմ, որ մեր ընդունած բաւական խիստչափորոշիչը` գիտաժողովների ճանապարհածախսի տրամադրման համար, կը խթանիերիտասարդներին՝ ձգտել բանաւոր ելոյթի հրաւէր ձեռք բերելուն: Գիտաժողովներկազմակերպելու համար գումարը խթանում է երիտասարդներին՝ լինել ակտիւ և ինքնուրոյնկազմակերպել գիտաժողովներ: Ես ակնկալում եմ, որ ծրագրի շարունակականութեան դէպքում շատ աւելի ուժեղ յայտեր կը ներկայացուեն և մեծ մրցակցութիւն կը լինի:: Ինչխօսք, ծրագիրն էլ գնալով է՛լ աւելի լաւանում է, երիտասարդները սովորում են, շտկումներկատարում յայտերի գնահատման մէջ, որպէսզի գնահատումը լինի է՛լ աւելի օբյեկտիվ:Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ երիտասարդներն էլ հասկացան, որ գումարներն արդարտրամադրելը հեշտ չէ, չափորոշիչներ սահմանելը պահանջում է հաշուի առնել բազմաթիւտարբեր գործօններ, տարբեր ոլորտներում առկայ նրբութիւնների գիտակցում և այլն:Ձեռքբերում եմ նաեւ համարում տարբեր մասնագիտութիւնների, տարբեր քաղաքական,սոցիալական և գիտական մտածողութեամբ մարդկանց՝ մի խմբում արդիւնաւետ,անշահախնդիր  և անվարձահատոյց աշխատանքը: Յոյսով եմ, որ ծրագրի ձեւաչափը չիփոխուիր. ԵԳԱԾի կառուցուածքը կը մնայ մօտաւորապէս նոյնը, աշխատելաոճն էլ կը լինիայսպէս բաց ու թափանցիկ, Գուցէ, մի քիչ աւելի յաւակնոտ ծրագրեր առաջարկենք և քայլերի դիմենք, դա էլ երեւի կարելի կը լինի դիտարկել որպէս ծրագրի լաւացման ուղենիշ:

- Որքանո՞վ է հաւանական, որ ծրագիրը շարունակական կը լինի, եթէ՝ այո, ապա ինչո՞ւ էք այդպէս կարծում, և՝ լինելու դէպքում՝ արդեօ՞ք կ’աւելնան գումարները, ինչպէս խոստացել էր Նախագահը, եթէ ծրագիրը յաջողութեամբ իրականացուի:

- Այս ծրագիրը լիովին արդարացրել է սպասումները, ցոյց է տուել գումարների ծախսմաննպատակայնութիւնը և արդիւնաւետութիւնը: Եթէ նախագահն անկեղծ է իր մղումներում,ապա տրամաբանական է ծրագրի հիման վրա շատ աւելի լուրջ եւ ծաւալուն ծրագրերիմեկնարկումը: Իսկ եթէ ծրագիրը կրում է ձեւական բնոյթ, ապա կրկին կարծում եմ, որ այն կը լինի շարունակական՝ գոնէ մօտակայ ապագայում, ամենայն դէպս, կը տրուեն այդպիսիխոստումներ, քանի որ այս ծրագիրը նախագահին հնարաւորութիւն է տալիս՝ փոքր գումարովցոյց տալ իր աջակցութիւնը և շահագրգռուածութիւնը՝ թէ՛ գիտութեան, թե՛երիտասարդութեան հանդէպ: Այն լաւ խօսելու առիթ է նախագահի համար, այն ցոյց է տալիսիր խորիմաստութիւնը, երիտասարդներին վստահելը, իր հոգածութիւնը: Այս դէպքում չեմկարծում, որ գումարները զգալիօրէն աւելանան, քանզի աչքակապութեան համար այսքաննէլ է բաւարար: Բայց, անշուշտ, յոյսով եմ, որ մեր նախագահն իսկապէս մտահոգուած էերիտասարդ գիտնականների ապագայով և առկայութեամբ Հայաստանում, և մօտակայժամանակում կտրուկ կ’աւելանայ ԵԳԱԾ ի նախագծերի ֆինանսական պազան: Միակմտահոգութիւնը մնում է նախորդ տարուան պիւտճէում գիտութեան ֆինանսաւորմանկտրուկ աւելացումից հրաժարուելը: Ես դա չեմ պատկերացնում՝ պետութեան զարգացումովմտահոգ նախագահի պարագայում: Յոյս ունեմ, որ դա էլ անբացատրելի թիւրիմացութիւն է,եւ շուտով գիտութեան ֆինանսաւորումը եւս կը գրանցէ շատ կտրուկ աւելացում:

Յ.Գ. Նախագահի նախընտրական ծրագրում գրուած է՝ «Ընդլայնուելու են երիտասարդ գիտնականներին աջակցութեան ծրագրի ծաւալները»։ Լաւ։ Բայց դա բաւարար չէ։ Երիտասարդ գիտնականները պարզ գիտակցում են, որ իրականում պէտք է արմատապէս աւելացնել ողջ գիտութեան ոլորտի ֆինանսաւորումը։ Թէ որքանո՞վ է նախագահը սա գիտակցում, այսինքն, որքանո՞վ է նա իրականում մտահոգուած երիտասարդ գիտնականների ապագայով՝ շուտով պարզ կը դառնայ։


Մանէ Յակոբեան
Մեկնաբանություններ:0Оставить комментарий
Գնահատականը:4,6/5Оставить оценку
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>